ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

ԱՄՆ-ը սկսում է Մոսուլի ազատագրման օպերացիան

ԱՄՆ-ը սկսում է Մոսուլի ազատագրման օպերացիան
06.03.2016 | 12:58

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մակգերկը հայտարարել է ԴԱԻՇ-ից իրաքյան Մոսուլի ազատագրման օպերացիան սկսելու մասին՝ շաբաթ օրը Բաղդադում` ԱՄՆ դեսպանատանը: «Մոսուլի ազատագրման գործընթացը սկսվել է, երբ կտրվել է Մոսուլի և Ռաքքայի միջև ճանապարհը: Օպերացիան շատ լավ է պլանավորված» ,- ասել է նա: ԴԱԻՇ-ը Մոսուլը գրավել է 2014-ի հունիսին:

Դիտվել է՝ 1633

Մեկնաբանություններ